Հայկական ներկրող ԱՐՄԷԿ ԹՐԵՅԴԻՆԳ ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Վարդան Հարությունյանն այս օրերին գտնվում է Էկվադորում։ Այցի հիմնական նպատակն է Էկվադորի գործընկերների, քաղաքական ներկայացուցիչների, ինչպես նաև ընկերների հետ ամփոփել անցած 2017 թվականին կատարած համատեղ աշխատանքները և քննարկել նոր ծրագրեր։

Այդ առիթով Էկվադորի Գուայաքիլ քաղաքում հունվարի 13-ին տեղի ունեցավ ԱՐՄԷԿ ԹՐԵՅԴԻՆԳ ընկերության կողմից կազմակերպված միջոցառում-շնորհանդես, որտեղ բարձրաստիճան հյուրերին ներկայացված էին այն հիմնական մթերքները (բանան, կակաո, վարդեր, արքայախնձոր), որոնք ընկերությունը արտահանում է դեպի Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ռուսաստան, Իրան։

Միջոցառման հատուկ հյուրն էր Էկվադորի առևտրի նախարար Պաբլո Կամպանա Սաենսը՝ իր անձնակազմով։ Ներկա են գտնվել նաև էկվադորական ներկրող և արտահանող ընկերություններ, բանան և այլ մթերքներ արտադրող ընկերություններ, բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ինչպիսին է երկրի նախագահ Լենին Մորենոյի խորհրդականը։

Հիշեցնենք, որ ԱՐՄԷԿ ԹՐԵՅԴԻՆԳ ՍՊԸ-ն հանդիսանում է էկվադորական ապրանքների անմիջական ներկրողը Հայաստանում։

NewsEcuador.ec