«ԱրմԷկ Թրեյդինգ» ընկերության հիմնադիր-տնօրեն Վարդան Հարությունյանը հոկտեմբերի 3-20-ը աշխատանքային և ընկերական այցով մեկնել էր Էկվադոր։ Այցի նպատակն էր էկվադորական մթերքների և ապրանքների ներկրման հոսքի ընդլայնումն ու դիվերսիֆիկացումը հայկական և այլ շուկաներում։
Այցի ընթացքում Վ․ Հարությունյանը մասնակցել է Էկվադորի Բանան արտահանողների ասոցիացիայի նախաձեռնությամբ և Էկվադորի Առևտրի պալատին կից գործող «ՊրոԷկվադորի» գրասենյակի օգնությամբ կազմակերպված ֆորումին, որի ընթացքում ձեռք են բերվել երկկողմ շահավետ համաձայնություններ տեղական բանան արտադրող և արտահանող ընկերությունների հետ ։
«ԱրմԷկ Թրեյդինգ» ընկերության հիմնադիրը այցելություններ է կատարել նաև էկվադորական ծաղկի առաջատար պլանտացիաներ, տեղում ծանոթացել ծաղկի որակին, որի արդյունքում այսուհետև ծաղկի ավելի մեծ քանակություն և տեսականի կներկվի Հայաստան։
Վերոնշյալ ապրաքներից բացի՝ «ԱրմԷկ Թրեյդինգ» ընկերությունը բանակցություններ է վարել նաև հատիկավոր կակաոյի, կակաոյից ստացված այլ մթերքների ներկրման շուրջ։
Ընկերության նախագահ Վարդան Հարությունյանն իր նպատակն է համարում զարգացնել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապը, ինչպես նաև էկվադորական ապրանքների արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ և Վրաստան, և վստահեցնում է, որ 2018 թվականի սկզբին կսկի Էկվադորում մեծ և ծավալուն ներդրումներ իրականացնել։