ԿԱԿԱՈ
Էկվադորյան կակաոն աշխարհում ճանաչված է որպես լավագույնը` շնորհիվ համի և բույրի յուրահատուկ հատկանիշների: Էկվադորում արտադրվում են երկու տեսակի կակաո `
- Հատիկավոր անուշաբույր կակաո․ ունի յուրաատուկ անուշ բույր և համ, որի հումքով է պատրաստվում նրբահամ շոկոլադ՝ հատուկ գուրմանների համար։
- Կակաո CN-51․ հայտնի է իր կիսամշակման բարձր ցուցանիշներով, օգտագործվում է որպես հիմնական հումք շոկոլադի, հրուշակեղենի, կոսմետիկ միջոցների և այլ արտադրանքների համար։
Կակաոյի հումքից ստացված մթերքներ
- Կակաոյի մածուկ — Պատրաստված է կակոյի հատիկներից, ինչը թույլ է տալիս պահպանել շոկոլադի իրական համը: Հարմար է պաղպաղակի, կաթի, թխվածքաբլիթների, միջուկների, ըմպելիքների փոշու, հրուշակեղենի պատրաստման և ծխախոտի միջուկի պատրաստուկների համար:
- Կակաոյի յուղ – Նախատեսված է շոկոլադի, պաղպաղակի, կոսմետիկ և դեղագործական արտադրանքների համար և միակ բաղադրիչն է սպիտակ շոկոլադը պատրաստելու համար։ Կակաոյի զանգված – Հարմար է շոկոլադ և շոկոլադե գլազուրներ պատրաստելու համար։
- Շոկոլադ – Հայտնի է որպես սև կամ դառը շոկոլադ ։ Հանդես է գալիս տարբեր համային համադրություններով, իսկ նրա դառնահամությունը կարող է հասնել մինչև 99%-ի։ Այն կարելի է համտեսել մարակույայի, նարնջի, չիլիի, աղի, մակադամիայի, նշի, բանանի և այլ մթերքների հետ։
- Շոկոլադե գլազուր- Հիմնականում օգտագործվում են հրուշակագործները՝ կաթով խառնած կամ սև վիճակում։
- Կակաոյի փոշի – Այն ստացվում է ֆրեզերային մշակման միջոցով, չի պարունակում հավելումներ։
- Կակաոյի մածուկ/խտանյութ- Այն ստանում են կակոյի փշուրներից և օգտագործվում է կակաոյի յուղի, փոշու և սալիկների արտադրանքի մեջ։
- Կակաոյի փշուրներ – Այն անցնում է բովման փուլով և չի պարունակում հավելումներ։
- Հատիկավոր օրգանիկ կակաո
Հատիկավոր անուշաբույր կակաոն շնորհիվ իր առանձնահատուկ համային և հոտային հատկանիշների ունի մեծ պահանջարկ շոկոլադ արտադրողների կողմից: Այն ներկայացնում է համաշխարհային կակաոյի արտադրանքի միայն 5% -ը:
Էկվադորն իր աշխարհագրական դիրքի և բնական հարուստ պաշարների շնորհիվ հանդիսանում է «Կակաո առիբա ֆինո և արոմա» (համաշխարհային աւտադրության 63%-ը) տեսակի կակաոյի մշակման և արտադրման համար լավագույն երկիր, որի համար որպես հումք է օգտագործվում «Նասիոնալ» տեսակի կակաոն, որն էլ իր համով դարեր շարունակ ճանաչում է վայելում համաշխարհային շուկայում: Այնուամենայնիվ քչերին է հայտնի, որ հատիկավոր կակաոն առանձնանում է իրական համով և հոտով:
Աղբյուրը՝ Անեկակաո
Իրականացրեք Ձեր պատվերն հենց այսօր
Հայաստանի մեր գրասենյակ
Էկվադորի մեր գրասենյակ
+593 4 2959 010
+593 4 2959 571
info@armecgroup.com
gerencia@armecgroup.com
presidencia@armecgroup.com
Էկվադոր, Գուայաքիլ, Դր․ Էմիլիո Ռոմերո և Բենջամին Կառիոնի պողոտա, շենք՝ Սիթի օֆիս բիզնես, 7-րդ հարկ, 713 գրասենյակ