Հայկական ներկրող ‹‹ԱրմԷկ Թրեյդինգ››ընկերությունը, Հայաստանում և տարածաշրջանում լինելով առաջինը և միակը, որն անմիջապես Էկվադորից ներկրում է ֆիրմային և հայկական պիտակներով բանան, տարին սկսել է իր սպառողների համար հետաքրքիր անակնկալով։

Դեպի Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Իրան և այլ երկրներ, որոնց ցանկը նույնպես կլինի անակնկալ, ներկրվել է բանան՝ արցախյան դրոշի և խորհրդանշի պիտակներով։

Նպատակն է՝ պրոպագանդել Արցախը՝ որպես Հանրապետություն, և ճանաչելի դարձնել արտասահմանյան շուկաներում, և, ինչու չէ, հաճելիորեն զարմացնել հայ սպառողին։

NewsEcuador.ec